Ընթերցողի կարծիքներ

Հարգելի ընթերցող, ձեզ ենք ներկայացնում բանաստեղծուհի Ժուլէթ Պետրոսյանի «Արեւանա՜լ, երկինքոտվե՜լ» արձակ բանաստեղծությունների, աֆորիզմների վերջերս «Նոյյան տապան» լրատվական կենտրոնի կողմից լույս ընծայած ժողովածուի, դրանում տեղ գտած ստեղծագործությունների և առանձին տողերի, ինչպես նաև հենց հեղինակի վերաբերյալ բազմաթիվ ընթերցողների ֆեյսբուքյան արձագանքները, որոնք նույնքան ջերմ են, որքան բանաստեղծուհու արևանալու ձգտումն ու մաղթանքն այլոց:

Ռուզան Հատիմոսյան (բանասեր դասախոս).- «Մեղուն ծաղկի հետ կհամբուրվե: Քամին աչքերը կը գոցե։ Անխուսափելի է ճյուղերի սուսերամարտը, թե սաղարթը քամու հետ սիրաբանե»։ Գարսիա Լորկան մի առիթով գրել է. «Ամեն իր ունի իր գաղտնիքը. պոեզիան բոլոր իրերի գաղտնիքն է…. »։ ՍԻՐԵԼԻ Ժուլէթ, այդ գաղտնիքը դուք բացում եք աշխարհի առաջ`անցկացնելով Ձեր հոգու լուսե պրիզմայով… Վարպետի գրիչ է։
Ժուլէթ, ես պիտի օգնեմ մյուս թղթերդ գիր դառնան։ Բան չեմ ասում, ամեն ինչ պիտի անեմ դրա համար։ Դա դառնալու է իմ միսիան այս կյանքում։ Ու երբ հաջողեց, դա նոր, իրոք, պիտի չվախնամ մահից… Բայց հիմա վախենում եմ, որ ինձ մի բան պատահի ու չկարողանամ անեմ դա։ Երդվում եմ հին աստվածների առաջ` անելու եմ դա:
Ժուլէթի լեզուն ամեն ոք չի հասկանա…
Այնպիսի գիրք ես գրել, որ Աստվածաշնչի ու Նարեկի կողքն եմ դրել։
Նաիրա Աբրահամյան.- Բարև ձեզ, հարգելի Ժուլէթ: Վերջին օրերին ծանր հոգեվիճակում էի (անսպասելի մահացավ երիտասարդ բարեկամուհիս): Տխուր եմ, հուզված եմ, լացում եմ, ողբում եմ ու մտքումս մի հազար անգամ կրկնում՝ արևանալ, երկինքոտվել….Զարմանալի բան, էդ ուր տարավ հոգուդ երկու բառը: Մոտ օրերս անպայման ձեռք կբերեմ գիրքդ, քանի որ այն արդեն դաջվել է հոգումս:

Գրիգոր Կիրակոսյան.— Ախր, ձեր ԱՐԵՎԸ շաաաաաաատ ջերմ է…. Ժուլէթ ջան, Ապշեցուցիչ է… Ձեր մտքերը հորդում են ԿԵՆԱՐԱՐ ԳԵՏԻ պես. …
Ռազմիկ Թամրազեան֊.- Ագահաբար թերթեցի Ձեր 2018 թուականին հրատարակած գրքի էջերը: Կարկամած եմ, ժամանակ պէտք ունեմ լի իրաւ ընկալելու հրաշալի դարձուածքներն ու հոգու խորանի վրայ գրուած տողերը, խոստանում եմ այն կատարել Վիեննա վերադարձիցս յետոյ (այս պահին գտնւում եմ ԱՄՆ): Առաժմս սրտագին շնորհաւորանքներ Ձեր գրքի հրատարակման առթիւ: Խորը ակնածանքով:

Հռիփսիմե Հովհաննիսյան.- Բարև Ջուլիետ ջան, հետաքրքիր ու յուրատիպ աշխարհ ունեք։ Ինձ համար հաճելի է ներկսյությունը Ձեր։ Սիրում եմ ինքնատիպ պոետներին։

Խաչիկ Հարությունյան.— Բարի օր Ժուլետ, բոլորիս տոնը շնորհավոր լինի, խոսքի և գույնի հնչողությունները համազոր են, մի առիթով կհանդիպենք , երբ Երևանոմ լինեք: Ձեզ կհրավիրեմ ինձ մոտ, արվեստանոց, կզրուցենք և ձեր դիմանկարը կնկարեմ, եթե դեմ չեք, ես հիմի ապրում և ստեղծագործում եմ Էջմիածնի կողքի գյուղում, Դաշտում:

Նոել Քեշիշյան.— Բարի օր ձեզ, հետաքրքիր է, ես ձեր բանաստեղծությունները կարդալիս, նախ հիանում եմ ձեր բանաստեղծական ոճից, բացի այդ, իմ գնահատական քոմենտին է զուգակցում է իմ երևակայական դաշտը, հարցնում եմ անկեղծանալու միտումով, արդյո՞ք դա ձեզ չի խանգարում…. պատասխանը ինչ էլ լինի, էլի ձեզ եմ կարդալու…
Դուք հանճարափայլ հյուրն եք ժամանակների, գեղեցկությունն անմահացնելու հյուրն եք դարերի, հավերժավառ արևագիր կանթեղն եք ձիրքերի…
Արև եք դուք՝ քանի կարդամ, օրս չի մթնի…..
Լիրիկական տեմբր ունեցող մի կյանք է ձեր բանաստեղծված մենավորությունը…. քամու տված համբույրը՝ մեզ մոտ կթառի, ու ձեզ կվերադառնա կրկնապատիկ բուրավետ, տիեզերքը ձեզ չի կորցնի առ հավետ…..
Աստված իմանար, ութերորդ օրը Ձեզ կմիանար…. հիացմունքս:

Վարդ Ռոզի Մնացականյան.— Մյուս ամսվա մեջ, եթե կամենաք, կբարձրաձայնեմ ձեր ստեղծագործություններից…

Աշոտ Գրիգ.- Բարի երեկո, ես հիացած եմ Ձեր տողերի խորիմաստությամբ
Գայանե Վարդիկյան.- Քո պոեզիան կլանող է և, միևնույն ժամանակ, բացահայտող շատ ու շատ այն մարդկանց համար, որոնք դեռ մոլորված են և երկմտում են իրենց քայլերի առաջ:
Ժուլէթ ջան, դու մի նոր էջ ես, մի հայտնություն իմ կյանքում և ոչ միայն իմ:
Այո, ամեն մարդ յուրովի է ՊԱՐՈՒՄ, դե իսկ դու, Ժուլէթս, պարում ես հոգով ու քո աշխարհում, բացելով ընթերցողիդ առաջ այն չքնաղն ու երկնայինը, որը ոչ բոլորին է հասու… ԲՐԱՎՈ, ԺՈՒԼԷԹ:
Քո թևերը ոչ թռչնի են, ոչ էլ հրեշտակի, նրանք հոգու թևեր են՝ անտեսանելի, անշոշափելի, լույսի արագություն ունեն, աչք ու հոգի բացող և երաժշտություն ամբողջությամբ: Ժուլէթ ջան… Շնորհակալ եմ, որ դու կաս իմ կյանքում…

Սահակ Սահակյան.— Շատ լավ։ Ասեմ, որ դուք ինձ համար եղաք հայտնություն։ Ես մաթեմատիկոս եմ և դասավանդում եմ ԵՊՀ֊-ում և շատ եմ սիրում պոեզիա՝ Չարենց, Սևակ, Վարուժան։ Ժամերով կարող եմ արտասանել։
Վեներա Փազարդան.- Շատ յուրահատուկ գրիչ ունես` թռչնի ճախրանքի պես և մեղվի ստեղծածի պես քաղցր ու օգտակար։

Լևոն Ռաֆաելյան.- Հրաշքը… հպվել է Ձեզ արդեն, կեցցե՜ք…
Աներևակայելի գերհզոր, տիեզերական դեռևս չբացահայտված ու առեղծվածային ուժեր են Ձեզ ուղղորդում… Այդ ուժերը լույսի նման բեկվում են Ձեր արձակ պոեզիայի հրաշք տողերում, ճառագելով մի ուրիշ տեսակի սեր, հավատ, տառապանք, հույս, ջերմություն… Դուք հիացնում եք։

Անահիտ Իշխան.— Խենթանալու սիմֆոնիկ տիրույթ եք ստեղծում, թագուհիս:
Հանճարեղ Ժուլէթ, իսկ Դուք ցույց տվեք տիեզերքի հրաշագեղ դռնակի տեղը, միգուցե մի փոքր թռիչքի թևեր տաք` ձեզ հասնելու… Այլ պատասխան չկա, բազմիցս նշել, խնդրել եմ Ձեզ, միմիայն ճախրանքի համար ծնունդ առած իմ հանճարեղ Ժուլէթ, զբաղվեք Ձեզ սիրող, պաշտող հսկայածավալ բանակով:
Հարգում եմ Ձեր նռնահոտ, աստվածային բոլոր գաղափարները:
Վեներա Լազարյան.- Մոռացիր, որ երբևէ մեռնել է հարկավոր… Քո արարած արևների կարոտ շատ մարդ կա. հաճույքով սպասում ենք քո հանճարեղ մտքերին… թող միշտ ելք լինի դեպի նոր օրեր:

Ռայա Խաչատրյան.- Գիտե՞ք ինչ տպավորություն եմ ստանում… Կարծես երկնքից Ձեր խոսքերն առատորեն թափվում են ու ես ուզենալով, բոլոր մտքերը բռնել չեմ հասցնում. էս մտքից թռնում եմ հաջորդ մտքին…
Ժուլէթ, Ժուլէթ, Ժուլէթ…. Բառերն ավելորդ են….

Աիդա Օգանիսյան.- «…Ծարավ եմ արարվելու։ Արևը նժարին դրած արշալույսներիցս հաշիվ չպահանջես, չկշռե՛ս անմեղությանս անկարողությունը…Մայրամուտը ծուղա՞կ է… »: Ասելիքն այս ինչքա՜ն է սեղմված…։ Մեծ, շատ մեծ է Ձեր խոսքի տեսակարար կշիռը… Կարելի է վերցնել մի նախադասությունը, և այն, առանձին միավոր դարձնելով, ստանալ առնվազն մի չքնաղ պատմվածք… Հիացած եմ։
«…Դահիճի աչքերում արևները ծունկի էին իջել աղոթքի»՝ մտքի էս ի՜նչ անկասելի թռիչք է… Դու «քայլել չգիտես, քոնը միայն թռիչք է, հիացած եմ։
Լաուրա Գևորգյան.- Թափանցում ես մարդ արարածի հոգու ամենաանտեսանելի անկյունները, գտնում գաղտնիքը, առնում սիրառատ սրտիդ մեջ, ու կատարվում է ամենագեղեցիկը՝ արարումը… Այս դեպքում մոռացված ու մերժված կնոջ դիմաքանդակն է: Մերժումը ցավ է, բայց մերժված կին, գլուխդ բարձր, դու գեղեցիկ ես…

Ս. Գաբրիելյան.- Հրաշապատում… Կեցցե՛ս, Ժուլէթ, քո գիրն ուրի՜շ գրեն է…
Աշոտ Ամարյան.- Ժուլէթ, քեզ համար ի՞նչ ժամանակ` Դու հավերժ ես։

Նեկտար Պետրոսյան.— Փառք ու պատիվ, հրաշքս… Շնորհավորում եմ, իմ վայրի աղջիկ: Շնորհավորում եմ բոլորիս… Սիրում եմ հոգուդ ճիչը մեծերի կողքին: Երջանիկ լինես, առողջ, աշխարհի որ անկյունում էլ, որ գտնվես… Ես երջանիկ եմ, շնորհակալ եմ տիեզերքին, որ ստեղծել է քեզ: ԱՐԵՎԱՆԱԼ, ԵՐԿԻՆՔՈՏՎԵԼ… Կանաչ ճանապարհ, ԱՐԵ՜ՎՍ… Ամուր գրկում, ջերմ համբուրում եմ… Դու իմ մուսան ես… Շնորհակալ եմ…
Իմ հրաշք աղջիկ, դու ոչ կույր ես, ոչ կաղ, դու ինձ համար պայծառատես ես, և քո գիրքն ինձ համար հավասար է Աստվածաշնչին: Ուրբաթ օրը գնալու եմ Գլենդել, անպայման ձեռք կբերեմ և կնկարվեմ քեզ հետ, միասին շունչ կտանք հրաշք տողերին…

Նաիրա Հովհաննիսյան.— Հարգելի Ժուլէթ, կներեք ինձ, որ սկզբնական մասին ծանոթացա, ուրախացա, բայց ժամանակի մեջ չկարողացա լրիվ նայել հոլովակը…. Հիմա տեսել եմ…. ու շնորհավորում եմ, որ Ձեր արժանի հարթակում եք գտնվել…. Իսկապես մի կանացի մեղեդի եք լսում ու մեզ մատուցում, որ այնքան հուզիչ է և եզակի… Ես հմայված եմ Ձեր մտքերի ցայտուն երևակայությամբ… այստեղ տեսնում ենք ոչ շաբլոնային մտածողի արարներ, որտեղ միայն սերն է խոսում:

Ժուլէթային անձրև… գեղեցիկ մոխրագույնով ու նախանձելի կարոտի արևով… լավն է Ձեր թախիծը…

Օֆելյա Մատինյան.- Շատ եմ հավանում Ձեր հայ տեսակը, հայեցի մտքերն ու փիլիսոփայությունը, սապատավոր ճամփաները հաղթահարելու Ձեր անկոտրում կամքը…

Լաուրա Ամիրխանյան.- Քո սիրտը երկնքում է… ու նորահարսի պես շորորում է, պարում… մենք էլ կախարդված`քո պարին ենք հետևում… Շարունակիր կախարդել:

Սուսաննա Պետրոսյան.- Հրաշալի տողեր են, Ժուլէթ, այնքան ճոխ է միտքդ իր տողատակերով, որ ակամա մոլորվում ես խոսքառատ, մտքաշատ թավուտներում…. Թող մնալու լռությամբ միայն բաժանումը խրվի խոսքերիդ մեջ ու սանձի հրաժեշտի տխրահունչ խոսքը…. Կեցցես, քեզ սիրառատ, հուզառատ, շատրվանող զգացողությունների անդավաճան եթերներ:
Սիրո շաղախով մտածումներ են երկունքը մտքիդ, սիրելի Ժուլէթ…. աշխարհը այսբերգ է Սիրո տիեզերածավալության առաջ…. Սեր ունենանք անչաաաաա~փ…. Ու կհալվի այսբերգն աստիճանաբար…. Ժամանակի խնդիր է…. Ինձ թվում է, սպասել սովորել ես, թանկագինս. ….
Ու կասկած էլ չունենաս, որ ինչքան մեծ է սարը, մեծ է նաև նրա ստվերը, սակայն ստվերը սարին ոչինչ անել չի կարող…. Ուրեմն, առա՜ջ, ի գործ, ի հայրենիք…. լուսավոր մտքեր են…. Ժուլէթ…
Նեկտարիդ համն անմոռանալի է, բառիդ թողած ազդեցությունը`անջնջելի….Դու հավատարիմ ծառան ես Բառ- դշխոյի, հոգու վերլուծաբանը, տխրության գիտակ մեկնաբանը, խոսուն լռության հար պահապանը….
Սիմֆոնիայիդ կուլմինացիան է. բառ-ափսոսանքիդ արհեստավարժ մեկնաբանումը` ի հեճուկս կյանքի համր լռության…. հոգեցունց տողեր են սիրելիս… կեցցես… Ջուլիետ…
Օրերի դաժանությունը անկարող եղավ կոտրել թովչանքդ կանացի, մտորումներդ հրաբորբ… Եվան փյունիկ է` կրքի կրակից վերածնվող…. դրախտի լույսերը կրող…. Ու քանի կա պոեզիայիդ դրախտը, հոգուդ կրակը չի պաղի…. Ջուլիետ:
Գլուխգործոց էր, զգացողությունների տեղատարափ, կանացի եթերային սիրո նուրբ մետաքսե ժանեկագործ արվեստի պարանոցին….. կեցցես…. զմայլված եմ….
Սիրտդ` աստվածային սիրով լի քուրա, ուր թրծվել ու կյանքին նոր շունչ են տվել բառերդ կենդանի…. Հոգ չէ մոխրանալը….. ուրիշների արշալույսի քո բառերով բացվելն արդեն իսկ անմահություն է….. կեցցես, Ժուլէթ….
Հոգու արիության շառաչուն ապտակ է…. Միայն հզոր ոգին կարող է այսպես արտահայտվել, քանզի էությանդ բույրը միայն տաք սիրաբույրն է` հոգուդ օջախը թեժ պահող…. անսերության ափին ոտք չդնելով, դու ձեռնոց ես նետում կասկածամտությանը. … Միայն թե օրդ իմ անունով կոչվե…. հոգուդ նավի ընթացքը կանգնեցնող չի լինի, քանզի այն գիտե ինչու է դուրս եկել փոթորկահույզ ծով, բաժանումը սարսափելի չէ, հուշերի բեռն է լեցուն հույզերով, որը կապրեցնի` կրկին հանդիպման ստույգ պատրվակով…. Ժուլէթ…. պոետական հեղափոխության առաջնորդ ես, սիրելիս…. Ապրես…
Բառերիդ հեղեղուն հորձանքի մեջ աներկբայորեն խոսում է իմաստնությունը`արձագանքները հոգուդ աշխարհընկալման…. Ու անհնար է չհավատալ բառիդ արարումներին`ամենի ենթատեքստում բովանդակ կյանք է…. Ապրես, Ժուլէթ… ջրվեժ է մտքերիդ տարափը….
Հարյուր տարին մեկ են ծնվում հանճարներ, ում պոեզիան հզոր է հողմի պես, բարի է մանկան ժպիտի պես, տաք է մոր գրկի պես ու ազդեցիկ է արդար խոսքի պես…. Ժուլէթ է նրա անունը`բառի թագուհու…. Իսկ նրա գիրքը`սպեղանի մեր ցավերին…. Արարի՛ր, սիրելիս, որովհետև երկինք ու արև կա պոեզիայիդ անկյունաքարում…

Բյուրեղիկ Պետրոսյան.- Այո, սիրելիս…Դու ինչպե՞ս կարող ես մենակ լինել, երբ ամբողջ ՏԻԵԶԵՐՔ ես…
Փառանձեմ Մնացյան.- Հմայիչ հոգի, գեղարվեստական պատկերավորություն, խորը զգացմունքայնություն. ամուր սկիզբ է:

Նառա Ղուկասյան.— Անասելի խորություն ու խորհրդավորություն կա Ձեր տողերի մեջ, բարդ, բայց միևնույն ժամանակ շատ նուրբ ու զգայական է… և դիպավ սրտիս։ Շնորհավորում եմ…

Գայանե Սրտաշյան.— Վաաա, ինչպիսի մտքի թռիչք…

Գայանե Գևորգյան.- Երբ կարդում եմ, զգացածս աննկարագրելի է, ո՞ր մոլորակից եկար…

Զովիգ Բազոյան Մարգարյան.- Գրիչդ անսպառ, շատ տպավորիչ է:

Ռաֆ Բարաթյան, Լիլիա Հակոբջանյան.— Ժամանակի վրա հոգուդ գրչով գրող դարի բանաստեղծուհի… Ու ամեն օր լույսից քո նամակներն են ճառագում, ասես երկնային մանանաներ, որ սնում են հոգին, խիղճը, ու արթնացնում ապրելու՝ վաղուց մեռած ցանկությունը… Կեցցե՛ս…
Ընկալելու համար` գլխուղեղի ամբողջ բջջային հավաքածուն պիտի միաժամանակ կենտրոնանա քո աներևակայելի խոհերին…
Մեռաաաաաա….
«Անորոշության շղարշի վրա քանդակված հեքիաթը պատռվեց… Իրականության հետ ծանոթացա… »:
Քո տեսածն ուրի՜շ է..

.
Ս. Գաբրիելյան.— Ժուլէթ Պետրոսյան, վառ անհատականության յուրահատուկ աշխարհ մտնել, նշանակում է՝ մագլցել նրա մտահորիզոնի բարձրությունը, թափանցել գունագեղ հոգու խորխորատները, ինչը քեզ հաջողվել էր՝ ներկայացնելով նրա զգացական ներաշխարհը: Կեցցե՛ք…
Այնպիսի տպավորություն է, որ երկինքն ու երկիրն իրար կապող մի կամուրջ կա, որն ի զորու ես բարձրանալու միայն դու՝ արևանալու՜, երկինքոտվելու՜, տիեզերական էներգիա ստանալու և այդ ամենը՝ հրաշք արարումներով մեզ ներկայացնելու…
Ալվարդ Սամսոնյան.- Ձեզանից ծնված տողերն ու բառերը դադարել են միայն Ձերը լինելուց. նրանք բոլորինն են։ Իսկ բառերից Դուք կրկին ծնվում եք…
Ամեն ոք կարիք ունի և անհրաժեշտություն….. ԱՐԵՎԱՆԱԼՈՒ, ԵՐԿԻՆՔՈՏՎԵԼՈՒ….. Գեղեցիկ և եթերային…..

Հովիկ Աղեկյան.— Բարձրարվեստ գիրը միշտ սիրել եմ (ինչը մեր օրերում հազվադեպ է), գիր. որ ՊՈԵՏ կոչումը կամ կոչվածությունը բերում է իր հիմնական իմաստին… այսքանը, շարունակեք Ձեր ԳՈՐԾԸ, ինչին կոչված եք…
Թաթիոս Եսայան.- Օհ, գեղեցիկ է: Ես զգացի ամեն մի բառը, և ինձ զգացի այնպես, ասես թե եղել եմ յուրաքանչյու կենդանի նկարում:

Մելս Շահվերդյան.- Չի կարելի չկարդալ Ձեր գրած տողերը: Ես ուղղակի զարմանում եմ, որ մի փոքրիկ ձագի մեջ այդքան ուժ, այդքան սեր կա դեպի իր հայրենիքը և իր ժողովուրդը: Ես հպարտ եմ, որ ազգն ունի այդպիսի դուստր:

Անահիտ Գևորգյան.- Սիրելի Ժուլէթ Պետրոսյան, ինձ հիացնում է բանաստեղծական Ձեր տաղանդը: Բայց սրան գումարվում է մի հաճելի զարմանք: Այն, որ Ձեր գրեթե յուրաքանչյուր միտքը մի ասույթ է, նկարված թևավոր խոսք: Եւ միայն Ձերն է` ծնված սիրուց, անկեղծությունից ու խոր ապրումներից, որոնցով վարագուրվում է ներքին ցավը և շռայլորեն լույս ու գոհունակություն է բաշխվում: Այս և մնացած բոլոր արժեքները` կարճ ու տպավորվող իմաստնախոսությամբ:
Թվում է, թե Դուք բանաստեղծական մի նոր ժանր եք ասպարեզ բերել` քերթվածքներ միմիայն ինքնահորին և անվրեպ ասացվածքներով:
Կեցցե՛ք:
Այդ լույսի Աստվածն համբուրել է նաև քո ճակատը:
Քո իմաստուն ձևակերպումները դա են հաստատում:
Լաուրա Ամիրխանյան.- Կարծես քրմուհի լինես, Ժուլէթ…
«Մի ձեռքիս անցյալն է, մյուսում`ապագան
Ծափ տամ` ներկան կփշրվի…. »:
Ժուլէթ… տիեզերական է:

Գրիգոր Կիրակոսյան.- Կենարար ԼՈՒՅՍԻ աղբյուր Ժուլէթ ԱՐԵՎ Բեդրոսյան

Նունե Բաշխիյան.- Չհրաժարվես հեքիաթների հետ թռիչքից, չհավասարվես աստղերին…. Խենթանալ կարելի է…. Զգալ ու այդքա՜ն խոր ու գեղեցիկ, ուրիշների սրտում թաքնված բառերը բարձրաձայնել այնպես… Իսկապես պապանձվեցի, Ժուլէթ… Ծափահարություններս….. Շուտով Հայաստան եմ գալու, խնդրում եմ գրեք, որտե՞ղ կարող եմ գնել ձեր գիրքը «Արեւանա՜լ, երկինքոտվել՜»…
Հրաշքն էլ ինչպե՞ս է լինում….. Ժուլէթին շա՜տ նման….. Գրկում եմ…. Մաղթում եմ նորանոր հաջողություններ….

Աշոտ Ամարյան.- «Զուսպ աչքերով նայես` Եվան մեջս կմեռնի». դու գնդակահարեցիր, Ժուլէթ։ Վերջնականապես դարձար իմ հոգու մասը։
Լուսինե Աղաջանյան.- Շնորհակալ եմ, անուշիկս: Ամեն խոսքդ ու մտածումդ պոեզիա են… իսկ գրածդ երկու- երեք բառերն արդեն՝ պոեզիայի խտացում…. Շարունակիր գրել, որ ընթերցոդ երկինքոտվի, ջանս….

Անահիտ Անանյան.- Դու երկինք տանող ճանապարհ ես…Կապույտ թռիչք
Ա՜խխխ…. Նման մտքերի հեղինակն ամենաքիչը կիսաաստված պիտի լինի… Ուժեղ լույսի հոսք է բխում քեզանից….

Ս. Գաբրիելյան.— Երկնային հրեշտակ ես երկրի վրա, սիրելի Ժուլէթս…
Հռիփսիմե Հովհաննիսյան.- Շշմելու էր…

Լիլիթ Աղասյան.- «Մի ուրիշի համար արև դառնալը դժվարացավ… բախտ էր երևի՝ խավարել մեկի համար, որ հավերժանաս աշխարհի’ համար»… Չգիտեմ որն է լավ, բայց քեզ ունենալն իսկապես բախտավորություն է:
Մեկ- մեկ որ բարկանում եմ, ասում եմ՝ բառ, թող, որ մենք էլ խոսենք, հո սխալ չեմ անում…. Հիմա ի՞նչ ասեմ, որ ավելին լինի, քան ասել ես… Աստված թող եղածը պահի…