Ոչինչի ճամփին ծովեր են ծունկի եկել

Ոչինչի ճամփին ծովեր են ծունկի եկել, լեռներ են թև առել երկինք։ Ճակատագրի պոեմը աստվածացրել է սիրտ ու հոգի։ Տողատակերում եմ պատսպարվել, երբ կյանքը հեռու էր երգից։ Թե տոն էի, թե՝ սուգ․․․ Գիշեր, սրբագրի՛ ինձ․․․ Please follow and like us:

Քանի՜ անգամ կառափնարան բարձրացրին

Քանի՜ անգամ կառափնարան բարձրացրին, բայց դահիճիս «գութը» հոգեվարքս բազմապատկեց։ Թե ինձ փրկեր՝ մնացած մեղքերը կներվեին․․․ Դահիճի աչքերում արևները ծունկի էին իջել աղոթքի։ Լույս էր կաթում սուրսայր ժպիտից․․․ Կպատռվե՞ր պատանքը վախի․․․ Ռեքվիեմն էր իշխել սրտին։ Գոնե այս անգամ սուրը կիջնե՞ր, թե հավերժորեն ապասեի պիտի, մինչ սրով գրված վերջնագիրը փոխվեր հավատամքի․․․ Կըն- դունե՞ր առաջարկս ապրելու։ Երկու մենություն […]

Բանաստեղծության պես ապրեցի

Բանաստեղծության պես ապրեցի։ Տողերի վրայից չքայլեցի դեպի կյանք։ Սպասեցի՝ նոր օրը փոխվեր եր- գի, բայց բախտի կռինչը տողերս դարձրեց լաբիրինթ։ Նոր էջի կարոտով ճամփա ընկա։ Թանաքս լերդացավ։ Ի սեր Բառի ինչե՜ր անտեսեցի։ Սև արցունքների մեջ խեղդվեցի ու չհասա ափ։ Էջերս հարսն էին հեքիաթի։ Ինչո՞ւ բառի պես չհավերժացա․․․ Please follow and like us:

Լռության սավանով քանի՜ կյանքս եք պատանքել

Լռության սավանով քանի՜ կյանքս եք պատանքել։ Գոնե թողնեիք՝ գարնանը հասներ։ Արև տեսներ ծոպ- քերը սպասման ու շողերի մեջ ծաղկաթափվեի․․․ Կյան- քը կույր աչքերով կհետևի խաղին։ Ես կպատռեմ ասքը բախտի, որ հեքիաթը սիրով վերջանա։ Իզուր։ Դարձ- յալ գլխավոր դերը մենությանն է։ Լռություն, խոսիր։ Արի արարումից սկսենք։ Ասա «սեր», ու ես թագուհին կդառնամ քո։ Հարճը կդառնամ Լույսի, […]

Ո՞ւր էի ես, Տեր, երբ ժամանակի աչքերից յոթնա- գույն օրեր էին գլորվում

Ո՞ւր էի ես, Տեր, երբ ժամանակի աչքերից յոթնա- գույն օրեր էին գլորվում։ Տարածության սրտի զարկը համահունչ չէ երազիս։ Ինչո՞ւ։ Որ ես քայլեմ ու չհասնե՞մ հողին։ Երբ Ոչինչը անունս տվեց՝ չպատասխանեցի։ Համր երգ էի՝ պատկանող միայն քեզ․․․ Փոշոտ են աչ- քերս։ Հողի կնի՞քն է։ Որ չտեսնե՞մ ավելին․․․ Իսկ իմ ու- զածը՝ Լո՜ւյս։ Իմ ուզածը՝ յոթ օրվա […]

Անձրևե բանաստեղծությունը  տրորելով  անցա…

Անձրևե բանաստեղծությունը  տրորելով  անցա։ Հետքը ծաղկե զղջում էր, բույրը չհասավ ապագային։ Ուրիշ բանաստեղծություն էր գրել արևագալը, ու տո- ղատակում ինձ կրակի տվել․․․ Բառե մոխիրը աչքերիս միջից կկայծկլտա։ Ինձ նայողը կայրվե։ Մոխրացած օրերից դեմքեր կկերտեմ, բայց քամու դեմ անուժ եմ․․․ Քանի՞ անգամ ծնվեի։ Ամեն մահ ինձնից ինչե՜ր առավ։ Հոգնել եմ։ Հերթական բանաստեղծությունը վերջակե- տը սրտիս մեջ […]

Բիբլիական պատգամը քարե արցունք է աշխարհի դեմքին․․․

Բիբլիական պատգամը քարե արցունք է աշխարհի դեմքին։ Դարեդար քունս չի գա։ Քարե դեպքեր, քարե վերքեր․․․ Ո՞վ է կերտել այս լաբիրինթը։ Աշխարհից ելք չկա՞․․․ Հեքիաթե խնձորները գալիք գարունի գովքն են անում։ Հեքիաթասացն այս ի՜ նչ համբերատար է․․․ Լինելիության էջին կհասնե՞մ երբևէ․․․ Իմ ստորագրությունս ևս մնա օրվա մաշկին։ Մի ուրիշ հեքիաթի սկիզբը դառնանք միասին․․․ Միայն թե Աստծո […]

Չսիրված կինը արցունքի պես կթափվի պատուհանին․․․

Չսիրված կինը արցունքի պես կթափվի պատուհանին։ Ներսից պատասխանող չկա։ Չքնաղի սիրտը ո՞վ է մոռացել դրսում։ Ինչե՜ր էին մնացել մայթերին․․․ Լապտերից կախված հուշերը թրջվել էին։ Չոր էր միայն օրվա սիրտը։ Ապագայի հեքիաթը մոռացման ձեռքով է գրվում։ Հասնողը դառնում է թռչուն ու հրաժարվում հողից։ Երկնքում խարիսխ նետելն էլ դժվար է։ Աստղերն անգամ դատապարտված են մեռնելու։ Մերժված կնոջը […]

Տողը քայլեց դեպի սիրտս

Տողը քայլեց դեպի սիրտս։ Բառերի սիրախաղը կրակի տվեց մաշկը աշխարհի։ Ես մոխրացա, իսկ բառը մի ուրիշի աչքերում նորից ծագեց, ուր ես չկայի։ Կար տողի չանցած ճամփան ու Աստված․․․ Please follow and like us:

Բանաստեղծությունը հոգու հասցեն է․․․

Բանաստեղծությունը հոգու հասցեն է։ Նավահանգիստ է, ուր մարմինը կիսատ մնացած աղոթքի պես կամբողջանա։ Աստծո հետ ժամադրավայր է բա- նաստեղծությունը։ Երկինքոտ դրախտի մեջ է ճեմում Բառդշխոն։ Բառերը երբ տխրեն, խնջույք կսարքեմ, որ լռությունը արնագույն գինու պես հարբե։ Պարի օրը ու արևը գլխապտույտ ապրած գլորվի իմ գիրկը։ Բանաստեղծության առագաստը լողում է քո աչքերում, հոգի՜ս։ Ո՞ւմ բաժինն է […]