Սիրո նեկտարը շուրթերիս վրա է

Սիրո նեկտարը շուրթերիս վրա է: Հին աստվածները շռնդալից անցան, ու համբույրիս փոշին պար բռնեց օդում: Ես ամպամած օրերի սփոփանքն էի, լռության ծոփքերից թափվում ու չէի հասնում ոչ ոքի… Please follow and like us:

Ամպը կապույտի վրա ասեղնագործություն է

Ամպը կապույտի վրա ասեղնագործություն է, բանաստեղծությունը` սրտի վրա, իսկ սերը` հոգու… Մետաքսե հուշերս գիշերազգեստի պես կհագնեմ ու կթակեմ դուռդ: Քո փոխարեն կարոտները կբացեն: Կանչերս անպատասխան մնան, դատարկությունները կլցնեմ չասվածդ խոսքերով: Կքայլեմ նրանց վրայով ու կհասնեմ Աստծուն… Ուժս սերն է, տկարությունս սերն է: Սերը ես եմ, իսկ դո՞ւ… Please follow and like us:

Օրն ինձ էր փնտրում

Օրն ինձ էր փնտրում, բայց հասցե չունեի իրեն տալու: Ես երկինք-երկրի միջեւ սեր էի փնտրում, այնքան նման էի Աստծուն: Բացեցի հոգուս խեցին, ելք տվի երկնքին: Երբեմն վեր նայիր, մենակ մի թող ինձ… Please follow and like us:

Մեկը ինձ երկնքում որսար

Մեկը ինձ երկնքում որսար, վար բերեր հողին: Իր երազները ցաներ հոգուս մեջ, գտնեի երկիր տանող ճամփան: Մարդանալու համար պարտադի՞ր է կյանքից հեռանալ… Մեղքերս քրքջացին հարցումիս վրա…   Please follow and like us:

Արեւմուտքի առաջ թեւերս լայն բացած

Արեւմուտքի առաջ թեւերս լայն բացած՝ թույլ չտվի արեւը մայր մտնի, լույսը հեռանա, բայց արեւը աշխարհով գայթակղված՝ չնկատեց իսկ իմ գոյությունը, չզգաց, որ ես իր հետեւից մեռա: Օրերին տեղս չասեք, որ չհետեւեն ինձ: Վիրավոր թռչուն եմ: Հույսերս չվեցին՝ իրենց հետ տանելով երկինքը: Երբեւէ կգտնե՞մ կորած երկիրը… Please follow and like us:

Արեւի հետ միասին ճամփա ընկանք

Արեւի հետ միասին ճամփա ընկանք դեպի երկինք, բայց կյանքի ձգողականության ուժը չթողեց հասնեմ կապույտին։ Կորցրեցի լույսը։ Ի՞նչ էր պատահել, կրա՞կն էր մարել, թե՞ մեղքերիս թիվը․․․   Please follow and like us:

Օրը մահամերձ էր

Օրը մահամերձ էր։ Մայրամուտի ճակատը մաքրեցի՝ գույները մնացին ափերիս։ Ում հպվեցի՝ գունազարդվեց, ում նայեցի՝ արեւ հագավ ․․․ Please follow and like us:

Քամին գույնը փոխեց

Տե՛ր Աստված, թեւերդ փռի, անսերության եզրին եմ։ Վախը կոպերս կնքել է, որ լույսը չարթնանա իրականությանն ի տես։ Սիրո երկիրն եմ ուզում, ուր չկա մեկը, ում չարժե սիրել, գույները չճանաչեն սեւի դեմքը։ Տեր Աստված, թեւերդ փռի, սավառնել եմ ուզում։ Երկինքը չի երեւում։ Երկրին այնքան կապվեցի, որ հողի հետ միամբողջություն դարձանք։ Գարունները չեն այցելում, բայց ես գեղեցկություն- […]

Բայցը բախտի ձեռնափայտն է

Բայցը բախտի ձեռնափայտն է: Թե հայտնվի տողերի խաչմերուկում, «այո»-ն իր տեղը կզիջի «ոչ»-ին: Սկիզբս փակուղու ճանկերում կորավ, ստվերով բարուրվեց հույսը: Սիրտս բաժան-բաժան եղավ: Հոսեցի աշխարհի երազանքներում, իրականության սեպագիրը արցունքներով մաքրեցի, բայց եւ զղջացի վերծանելու համար: Գլուխ չխոնարհեցի կուռքերին: Մեղքերի թեւով թեւեցի վեր, որ իմիջիայլոց հատակ էր: Կոտորակվեցի: Ճայերին ինչքան նման էի: Որոգայթներ, խութեր չարախինդ, թե […]