Օրերն ինձ իրենց մեջ առած պարում են

Օրերն ինձ իրենց մեջ առած պարում են: Ոտքս սահի` մահ է, սիրտս սահի` անմահություն… Օրերը դաժան են, ես` թովիչ: Մեղավորը սերն էր: Մոռացավ ինձ կրքերի կրակին, ու ամեն բան այրվող վայելք դարձավ: Երգի շիթեր էին թափվում հուշերից: Զուսպ աչքերով նայես՝ Եվան մեջս կմեռնի: Արի կոպերիդ դրախտ նկարեմ, որ լույսը իրեն լքված չզգա: Արի օրերը կրակի […]

Շրթունքիս ծերպին բառ է ծաղկել

Շրթունքիս ծերպին բառ է ծաղկել: Հավերժության կա՞նչն է հեռացող գարնան ետեւից: Բառի սերմը Եղիցիից է թափվել: Քամին հարբել է նեկտարից, ու համբավը դարձրել առասպել: Տողս այդ ճամփով կանցնե՞ր, կառնե՞ր խոսքի բույրն իր ուսերին: Բանաստեղծություն եմ: Ո՞ր պոետն է քաղելու ինձ, ո՞ր երկինքն է որոտալու այդ անպատասխան սիրուց… Անանունը անունս տա` կծաղկաթափվեմ ու մերկությանս երգը կուղեկցի […]

Հայրենիք եմ ուզում

Հայրենիք եմ ուզում մոլորակի պես կլոր ու բարի, ուր էլ գնամ՝ ոտքերս նորից հոն բերեն․․․ Շոյենք նայողի հայացքը ու խաբվածների արցունքներից ծով արարենք։ Օրը շշնջա, որ քսանչորսը միֆ է, մենք հավերժությունն ենք, որ կանք։ Երազներս իրենց որբ չզգան․․․ Ապագայի հողը վարեմ, ամպերը սրբեն քրտնքիս կաթիլները․․․ Որքան էլ վեր սավառնենք, արմատները մեզանից հաշիվ են պահանջելու։ Պարտավոր […]

Հեքիաթանալով կորցրի կյանքի ճամփան

Հեքիաթանալով կորցրի կյանքի ճամփան: Կոտորակված օրերը արդարության աչքերից հոսեցին: Աշխարհը դարձյալ չոր մնաց, դարձյալ չգոհացավ: Արցունքներումս ծաղիկներ ծաղկեցին, որոնց բույրից երկիրը ծիրից դուրս եկավ… Չասված խոսքերդ մեղադրականն են կյանքիս: Անմարդաբնակությունը կհրկիզի սպասման ճամփաները: Դարձյալ ընթանալ է պետք դեպի ինքս ինձ` ամենափշոտ ճամփան երեւի: Այդ փշերից քամել եմ դառը սերս, բախտին հրավիրել հյուր: Սիրտս գրավ եմ […]

Հեքիաթները երբ վերջացան

Հեքիաթները երբ վերջացան, երջանկության դիմակը հագա, խաղացի ամենակարեւոր դերը կյանքիս: Սահմանների մեջ չտեղավորվեցին օրեր ու տարի: Որ ճամփին էլ հարցրի` ոչ վերջն էր հիշում, ոչ սկիզբն էր հայտնի: Ծաղկի նեկտարը համն էր օրվա: Չհամտեսես` ապագայի աչքը անցյալի վրա կմնա, ու օրերի ոտնահետքը չի բազմապատկվի… …Ուշ հասկացա՝ կարեւորը ոչ թե դրախտ գնալն է, այլ դժոխքի ճամփից […]

Իրականությունը շողը ափիս դրեց

Իրականությունը շողը ափիս դրեց որպես ապացույց, թե ապրել եմ: Ճամփի վերջում դիմավորողը երազն էր: Հողին որդեգրված ամեն ինչ անէացավ: Միայն թե սիրո հետ չխորթանանք: Աշխարհից հեռանալիս սերը առնեմ որպես մրցանակ այս սեւ սպասման: Էլ ոչ մի ճամփա չհրամայի, թե ժամն է տեղահանության, ժամն է բաժանումի…   Please follow and like us:

Ճամփաները երկնքում

Ճամփաները երկնքում սավառնող երազանքներ են որսում, տրորելով՝ փոշիացնում… Հորիզոնի վարգը արթնացնում է քնից արշալույսին: Սպասումը սպասում է գիրկդ առնես վերջին բառը, որ հեռանալիս մնաց հիշատակ: Ո՞վ էր նետել որպես ընծա, ո՞ր անցորդը: Բառը արեւի շողի հետ պարում էր: Լսող չկար ծափողջույնը երկնքի: Միացող չկար ճամփաների խնջույքին: Երազներից չգայթե՞մ հանկարծ… Բայց հնարավո՞ր է շրջանցել բախտի հաշիվները… […]

Կյանքս թաղված է հնչյունների մեջ

Կյանքս թաղված է հնչյունների մեջ: Սեւ ու սպիտակից քամում եմ սիրո գույնը, անտեսանելի ձեռքերով գրկում չունեցած ուրախությունս… Փողոցների լռությունն եմ կտցահարում: Կորած երգերը երկնագույն թռչնի պես չվում են հեռու… Ի՞նչ գրեմ` կորած հասցե՞ս, թե նորը, որ դեռ չկա… Ես ստվեր եմ, ում փաթաթվեմ՝ կխրտչի… Լույսի աչքերի առասպելը հարստացնում է ինձ: Աղքատացողը հեռացողն է գիշերվա ետեւից… […]

Դարձյալ ճամփա ելա

Դարձյալ ճամփա ելա, ո՞րերորդի շարունակությունն է… Հոգուս մեջ ձմեռ է: Ինձ կրակի եմ տալիս, որ արեւը չպաղի, գոնե երազներս տաքանան… Գաղտնիքների հեքիաթի ներքո է կատարվում օրերի մկրտությունը: Ինձանից նշույլ կմնա՞ արեւ մեջ: Ինչքան ապրեմ` երեւակայությունս հարսնանում է, արշալույսները արնաքամվում են  հանուն վաղվա: Զղջումներս հիասթափությունների ցցուն կողերի վրա են բույն հյուսել: Ինչպե՞ս պահեմ հավասարակշռությունս: Քամին պարում […]

Ճամփաները կուզեին հատվել սպասվածին

Ճամփաները կուզեին հատվել սպասվածին, ուր դարը ծունկի եկած խորհել է: Հոնքերի տակից արցունքը գլորվել, արյունը ծորել է: Խառնվել է հողին: Ջրել է Ժամանակի ծաղիկները, որ արեւին եւս ժպտացող լինի: Ճամփաները մազանոթների պես երկրի սիրտն են փնտրում, որ ամբողջանան: Իսկ սիրտը երկնքում նորահարսի պես շորորում է: Արահետի ձեռքը վերջապես հասներ երկինք: Անցորդի աղոթքը դներ սրտիս, որ […]