Օրերն ինձ իրենց մեջ առած պարում են

Օրերն ինձ իրենց մեջ առած պարում են: Ոտքս սահի` մահ է, սիրտս սահի` անմահություն… Օրերը դաժան են, ես` թովիչ: Մեղավորը սերն էր: Մոռացավ ինձ կրքերի կրակին, ու ամեն բան այրվող վայելք դարձավ: Երգի շիթեր էին թափվում հուշերից: Զուսպ աչքերով նայես՝ Եվան մեջս կմեռնի: Արի կոպերիդ դրախտ նկարեմ, որ լույսը իրեն լքված չզգա: Արի օրերը կրակի տանք` կպաղե՜մ…

Please follow and like us:

Has one comment to “Օրերն ինձ իրենց մեջ առած պարում են”

You can leave a reply or Trackback this post.

Write a Reply or Comment

Your email address will not be published.