Շրթունքիս ծերպին բառ է ծաղկել

Շրթունքիս ծերպին բառ է ծաղկել: Հավերժության կա՞նչն է հեռացող գարնան ետեւից: Բառի սերմը Եղիցիից է թափվել: Քամին հարբել է նեկտարից, ու համբավը դարձրել առասպել: Տողս այդ ճամփով կանցնե՞ր, կառնե՞ր խոսքի բույրն իր ուսերին: Բանաստեղծություն եմ: Ո՞ր պոետն է քաղելու ինձ, ո՞ր երկինքն է որոտալու այդ անպատասխան սիրուց… Անանունը անունս տա` կծաղկաթափվեմ ու մերկությանս երգը կուղեկցի մայրամուտին: Չթողեք թորշնեմ, խոսեք հողեր, որ ժամանակի մեղրը դառնամ: Քաղցր վերջ եմ ուզում, քաղցր երթ… Սիրտս ծաղկել է` ապրելո՞ւ ժամն է, թե՞ մեռնելու…

 

Please follow and like us:

Write a Reply or Comment

Your email address will not be published.