Հեքիաթանալով կորցրի կյանքի ճամփան

Հեքիաթանալով կորցրի կյանքի ճամփան: Կոտորակված օրերը արդարության աչքերից հոսեցին: Աշխարհը դարձյալ չոր մնաց, դարձյալ չգոհացավ: Արցունքներումս ծաղիկներ ծաղկեցին, որոնց բույրից երկիրը ծիրից դուրս եկավ… Չասված խոսքերդ մեղադրականն են կյանքիս: Անմարդաբնակությունը կհրկիզի սպասման ճամփաները: Դարձյալ ընթանալ է պետք դեպի ինքս ինձ` ամենափշոտ ճամփան երեւի: Այդ փշերից քամել եմ դառը սերս, բախտին հրավիրել հյուր: Սիրտս գրավ եմ դրել, որ սերը չխեղճանա: Ուր էլ նավարկեմ՝ նավահանգիստ չկա՜: Տառապանքի կոտրված կայմին վերջին շապիկս է փողփողում: Քարկոծում են մերկությունս ինձ գույներից զրկողները: Քարերը կես ճանապարհին բանաստեղծացնում եմ, որ մեղմեմ ցավս: Հավասարակշիռ ապրելը հերոսություն է: Ու որ գլուխ չխոնարհեմ` արյանս մեջ պեղում եմ բախտի թողածը…

Հեքիաթի խնձորը կերա: Դրախտը ինչո՞ւ լույս աշ- խարհ չեկավ…

Աստվա՞ծ պիտի մեզ փնտրի, թե՞ մենք գտնենք Աստ- ծուն…

Դրախտի կաթով մեծացա… Օրերս բախտի որսն էին…

Տարիների ուռկանի մեջ խճճվել եմ, ո՞ւր է ելքը…

Please follow and like us:

Write a Reply or Comment

Your email address will not be published.