Հեքիաթները երբ վերջացան

Հեքիաթները երբ վերջացան, երջանկության դիմակը հագա, խաղացի ամենակարեւոր դերը կյանքիս: Սահմանների մեջ չտեղավորվեցին օրեր ու տարի: Որ ճամփին էլ հարցրի` ոչ վերջն էր հիշում, ոչ սկիզբն էր հայտնի: Ծաղկի նեկտարը համն էր օրվա: Չհամտեսես` ապագայի աչքը անցյալի վրա կմնա, ու օրերի ոտնահետքը չի բազմապատկվի…

…Ուշ հասկացա՝ կարեւորը ոչ թե դրախտ գնալն է, այլ դժոխքի ճամփից ետ բերելը մոլորվածին: Ափիս կռնատի ձեռքը չկար: Սիրո ծարավն այն անցորդի, որ անապատի մեջ աղոթում է՝ անձրեւ թափվի հողին: Իր կավե էությունից ծիլ տա սերը: Գրկի չեղած ձեռքերով ու օրհնի պահը անցողիկ… Ու թե ետ նայեմ՝ միայն Աստծո ոտնահետքն է դրոշմվել ճամփիս… Սերը մայրություն կանի՞ օրերիս: Կհաշտեցնի՞ սեւ ու ճերմակիս: Միայն թե ծիածանը վրայիցս չառնեք, չերեւա անսերության հետքերը…

Please follow and like us:

Write a Reply or Comment

Your email address will not be published.