Կյանքս թաղված է հնչյունների մեջ

Կյանքս թաղված է հնչյունների մեջ: Սեւ ու սպիտակից քամում եմ սիրո գույնը, անտեսանելի ձեռքերով գրկում չունեցած ուրախությունս… Փողոցների լռությունն եմ կտցահարում: Կորած երգերը երկնագույն թռչնի պես չվում են հեռու… Ի՞նչ գրեմ` կորած հասցե՞ս, թե նորը, որ դեռ չկա…

Ես ստվեր եմ, ում փաթաթվեմ՝ կխրտչի… Լույսի աչքերի առասպելը հարստացնում է ինձ:

Աղքատացողը հեռացողն է գիշերվա ետեւից… Արի քայլենք, հոգիս… Մայթերն առանց մեզ այնքան տխուր են: Միասին քայլենք ու չհասնենք իրար, խոսենք ու պատասխանը չսպանի մեզ… Թե հպվես, օրերիս ստեղները ծիածան կհագնեն: Մի՛ զրկիր ինձ այդ հաճույքից, թող մի քիչ էլ ապրեմ…

Please follow and like us:

Write a Reply or Comment

Your email address will not be published.