Դարձյալ ճամփա ելա

Դարձյալ ճամփա ելա, ո՞րերորդի շարունակությունն է… Հոգուս մեջ ձմեռ է: Ինձ կրակի եմ տալիս, որ արեւը չպաղի, գոնե երազներս տաքանան…

Գաղտնիքների հեքիաթի ներքո է կատարվում օրերի մկրտությունը: Ինձանից նշույլ կմնա՞ արեւ մեջ: Ինչքան ապրեմ` երեւակայությունս հարսնանում է, արշալույսները արնաքամվում են  հանուն վաղվա: Զղջումներս հիասթափությունների ցցուն կողերի վրա են բույն հյուսել: Ինչպե՞ս պահեմ հավասարակշռությունս: Քամին պարում է Ժամանակի կամուրջի վրա: Օգնություն կանչողը դարձյալ ե՞ս եմ… Երբ ճակատագրերը բախվեն, հարցերն ու պատասխանները կթրատեն իրար: Ո՞վ է ատելության կողմը, ով` սիրո… Արեւը վկան էր այս ամենի, այսօ՞ր ում մեղքով մայր մտավ…

Երկրավորի ու երկնավորի հանդիպումը գրված է սիրո մատյանում: Կարդացողը  կամ կկուրանա,  կամ կմոռանա, թե ով էր իր սիրելին…

…Ես սիրո հետ պարում էի… Երբ հեռացավ՝ քամին դարձավ զույգս: Մոտեցող մայրամուտի թաթերն ու աչքերս թաց էին: Ուղղակի սիրել էի, լսել ու հետեւել էի Աստծո կանչին: Սխա՞լ էի արել…

Please follow and like us:

Write a Reply or Comment

Your email address will not be published.