Ճամփաները կուզեին հատվել սպասվածին

Ճամփաները կուզեին հատվել սպասվածին, ուր դարը ծունկի եկած խորհել է: Հոնքերի տակից արցունքը գլորվել, արյունը ծորել է: Խառնվել է հողին: Ջրել է Ժամանակի ծաղիկները, որ արեւին եւս ժպտացող լինի: Ճամփաները մազանոթների պես երկրի սիրտն են փնտրում, որ ամբողջանան: Իսկ սիրտը երկնքում նորահարսի պես շորորում է: Արահետի ձեռքը վերջապես հասներ երկինք: Անցորդի աղոթքը դներ սրտիս, որ մաքուր ոտքերով քայլեր օրը…

Please follow and like us:

Write a Reply or Comment

Your email address will not be published.