Հեղինակի մասին

Ժուլէթ Պետրոսյանը ծնվել է 1969թ․Էջմիածնում։

1986 թ․ Էջմիածնում ավարտում է միջնակարգ դպրոցը։ Իր առաջին գրական նախափորձերը՝ բանաստեղծություններ, կատարում է դպրոցական վաղ տարիներից։ Երիտասարդ տարիներին մասնակցում է թատերական խմբակների։ 1992թ․ Հայաստանում ստեղծված ծանր պայմանների հետեւանքով դադարում է ստեղծագործել։

2003թ․ կյանքի բերումով մեկնում է Հունաստան, այնուհետեւ տեղափոխվում է Ստամբուլ։

Երկար լռությունից հետո կարոտի կանչը ստիպում է Ժուլէթին նորից ձեռքը վերցնել գրիչը։ Ներշընչված լինելով պոլսահայ գրականությամբ եւ լինելով Հ․ Պարոնյանի, Դ․Վարուժանի եւ Մ․Մեծարենցի մեծ երկրպագուն՝ երազում է դառնալ նրանց հետեւորդը։

2004 թվականից ժամանակ առ ժամանակ Ժուլէթ Պետրոսյանի որոշ արձակ ստեղծագործություններ, գրական վերլուծություններ եւ հրապարակախոսություններ տպագրվել են Ստամբուլի հայկական մամուլում։

2018 թ․ «Նոյյան տապան» հրատարակչությունը լույս է ընծայել Ժուլէթ Պետրոսյանի  ստեղծագործությունների  անդրանիկ ժողովածուն՝ «Արեւանա՜լ, երկինքոտվե՜լ» վերտառությամբ։